ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Փորձագետները պետական տնտեսագիտական համալսարանում են

Փորձագետները պետական տնտեսագիտական համալսարանում են
06.05.2014 | 13:00

Հավատարմագրման գործընթացի շրջանակներում օրերս մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:
Մայիսի 5-14-ը փորձագիտական խումբը կայցելի ՀՊՏՀ երևանյան կրթահամալիր, Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղեր, որտեղ ուսումնասիրություններ կկատարի` հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա: Խումբը հանդիպում-քննարկումներ կունենա բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, շրջանավարտների և ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ:
Մինչ այս բուհն արդեն ներկայացրել է ինքնավերլուծություն ըստ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի մշակած ձևաչափի, փորձագիտական խումբն էլ ուսումնասիրել է այն:
Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի այցելության արդյունքները, խմբի ղեկավարը վերջնական զեկույց կներկայացնի, որի հիման վրա էլ կկազմվի բուհի հետագա բարելավման պլանը:
Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող: Հանձնաժողովի ղեկավարն է ՀԱԱՀ ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Ամիրյանը: Միջազգային փորձագետը Լեհաստանից է՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միեչիսլավ Սոխան, ով Լեհաստանի հավատարմագրման հանձնաժողովի փոխնախագահն է:
Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Դիտվել է՝ 1851

Մեկնաբանություններ